ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ազգային արժեքների պահպանման ու լուսաբանման համար կտրվեն դրամաշնորհներ

Ազգային արժեքների պահպանման ու լուսաբանման համար կտրվեն դրամաշնորհներ
18.06.2019 | 00:25

2007-ից գործող «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որ մշտապես ուշադրության կենտրոնում է պահել նորարարությունը, կոլեկտիվ մտածողությունն ու համագործակցությունը, կարևորել դրանց հենքի վրա կառուցված արժեքային համակարգը, փորձում է դրամաշնորհային սեփական ծրագրերով ևս խթանել այս ամենը։ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ են նախատեսել այս տարվա համար։ «Քրիստոնեական վարդապետությունը և ազգային արժեքները պետք է հասարակության անքակտելի հիմքը լինեն։ Տեսնելով վերջին շրջանում ազգային արժեքների խեղաթյուրումն ու լուրջ հետընթացը, 2019-ի 2 նոր ծրագիր ենք ներառել, որոնց նպատակը ազգային արժեքների պահպանումն ու զարգացումն է»,- ասաց մեր զրուցակիցը։


Դրամաշնորհային ծրագրերից մեկը կոչվում է «Ազգային պահպանողական արժեքների ամրապնդման և համագործակցային հասարակության ձևավորման մեթոդներին մշակում»։ Այն անհատները, հասարակական կազմակերպությունները, որոնք կներկայացնեն համապատասխան ծրագիր, թե ինչպես են պատրաստվում պահպանելու ազգային արժեքները, ամրապնդելու դրանք և կառուցելու հասարակություն, որի հիմքում դրված լինի համագործակցությունը, կարող են ստանալ դրամաշնորհներ։
Հիմնադրամն իրականացնում է նաև ազգային արժեքների տարածմանն ուղղված կրթադաստիարակչական աշխատանքներ։ Դրանք ոչ ֆորմալ կրթական փոքր ծրագրեր են, որոնց հիմնական շահառուն ուսանողությունն է։ Հիմնադրամում ցանկանում են հասկանալ, թե մեր ուսանողներն այսպիսի գաղափարներին ինչպես են արձագանքում և ինչ տեսլական ունեն։ Վահրամ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ ազգագրագետների, պատմաբանների հետ համատեղ եռամսյա և վեցամսյա ծրագրեր են մշակել, որոնք ներառում են դասախոսություններ, եկեղեցիներ, պատմամշակութային վայրեր այցելություններ, ֆլեշ-մոբեր և այլ ուշագրավ միջոցառումներ։


«Ծրագրերին կարող են մասնակցել բոլորը, չկա տարիքային սահմանափակում։ Կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք մեզ մոտ ստացել են դրամաշնորհներ, հիմնադրամը հոգացել է նրանց ուսման վարձը, տվել կրթաթոշակ, մեզ մոտ թեստ են լրացրել, որտեղ անկյունաքարային հարցերից են եղել այնպիսիք, ինչպիսին է՝ որո՞նք են հայության հարատևման գրավականը»,- փաստեց հիմնադրամի տնօրենը, հավելելով, որ հիմնականում աջակցել են հայապահպան արժեհամակարգ ունեցող երիտասարդներին։ Ի դեպ, ինչպես Վահրամ Մկրտչյանը փաստեց, այսօր իրենց հիմնադրամի «բովով» անցած մարդիկ կան իշխանությունում, անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ, և, հուրախություն իրենց, չեն շեղվել իրենց դավանած արժեհամակարգից։


Ի դեպ, լրագրողների համար ևս հիմնադրամը դրամաշնորհային ծրագիր է նախատեսել։ Այն լրագրողները, որոնք բովանդակալից ու հետաքրքիր կլուսաբանեն ազգային պահպանողական արժեքները, կստանան հիմնադրամի աջակցությունը։ «Հոդվածները չպետք է լինեն կենացներ, յուրօրինակ ու տարբերվող ձեռագիր պետք է ունենան, նաև գիտականորեն ներկայացնեն ազգային արժեքները, դրանց պահպանման կարևորությունը և այն, թե ինչ վնասներ կարող են լինել, եթե հրաժարվենք մեր արժեհամակարգից»,- ընդգծեց Վահրամ Մկրտչյանը։
Տեղեկացնենք նաև, որ այսպիսի ծրագրեր հիմնադրամն առաջին անգամ է իրականացնում, ըստ այդմ, դրամաշնորհները շատ մեծ չեն, սակայն փոքր էլ չեն` կլորիկ գումարներ են նախատեսված շահառուների համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ե­րա­նը" />
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը
href="hy閼存瑥鐎懞鎺楀灳濮n剦鍎崘锝傚亾濮n厼鍘介埛姘f噰閳ь剚顕¢鐐插暊閳/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 20.11.2025